Նեղոսի ավազանում գազի պաշարներ են հայտնաբերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 25, 2010 11:29
Բրիտանական նավթային BP ընկերությունը հայտնաբերել է Նեղոսի ավազանում գազի պաշարներ: Նեղոսի ավազանի արևմուտքում` Ալեքսանդրիա քաղաքից հյուսիս- արևմուտքում գտնվող Hodoa հորատանցքում փորվել է 6,35 կմ խորությամբ անցք: «Hodoa հորատանցքը ներկայացնում էածխաջրածինների հսկայական պաշարՆեղոսի ավազանում` ջրի տակ»,-ասվում է BP ընկերության փոխնախագահ Մայք Դեյլիի հաղորդագրության մեջ: BP ընկերությունը Եգիպտոսում գործում է արդեն 50 տարի: Այդ ժամանակահատվածում ընկերությունը այս երկրում տարբեր նախագծերի իրականացնելու համար ներդրել է 17 միլիոն դոլար: Այս ընկերությունը արտասահմանյան խոշորագույն ներդրող է Եգիպտոսում: Բրիտանական ընկերությունն ունի արտոնագրեր Նեղոսի ավազանում հանքահորերի մշակման համար:






Facebook
Tweet This
Email This Post
