Առաջին ոսկե մեդալը Կիպրոսում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 25, 2010 12:28

Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են մեդալներ նվաճել: մինչև 20 տարեկանների մրցավեճում 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը, երկամարտում ցույց տալով 200 (90+110) կգ, զբաղեցրել Է 5-րդ տեղը: Մրցանակային առաջին երեք տեղերը գրավել են Ռուսաստանի ներկայացուցիչ Լյուբով Նովոսելովան (215 կգ), Բելառուսի հավաքականի անդամ Դինա Սազանավեցը ( 210 կգ), ուկրաինուհի Կատերինա Դրյումովան (208 կգ): Իսկ 4-րդ տեղում է՝ լեհուհի Մարտին Մեդզան՝ (201 կգ): Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել այս ստուգատեսում: Մինչև 23 տարեկանների առաջնությունում 77 կիլոգրամ քաշային Արայիկ Միրզոյանը, երկամարտում ցույց տալով  341 կգ, կանգնել է պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Ի պատիվ նրա տարած հաղթանակի հնչել է Հայաստանի օրհներգը, բարձրացվել է եռագույնը: Ի դեպ, Արայիկը ծանրամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի եղբոր որդին է: Երկրորդ տեղը զբաղեցրել է Աղասի Աղասյանը: Նա չեմպիոնից ետ է մնացել 5 կգ-ով:Երրորդն է ճանաչվել  թուրք  Սեմիհ Յագչին` 325 կգ։ Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկամարտում առայժմ տիրացել են ոսկե 1, արծաթե 3, բրոնզե 1 մեդալի:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply