Գողությունը բացահայտվել է դեպքից 10 ամիս անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 25, 2010 10:49

Ոստիկանները բացահայտել են հանցագործներին` գողությունը կատարելուց ուղիղ 10 ամիս անց:

Հունվարի 23-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արգիշտիի փողոցի շենքերից մեկի բնակչուհի Անահիտ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 18.30-ից մինչև ժ. 20.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատշգամբից մտնելով 14-րդ հարկում գտնվող իր բնակարանը՝ գողացել են  2 «ԴՎԴ» ձայնարկիչ, ոսկյա հուշանվեր և բաճկոն:

Տուն վերադառնալով և դուրս գալով պատշգամբ՝ տանտիրուհին նկատել էր, որ հարևան երկու բնակարանների դռները նույնպես բաց են, այդ բնակարաններից էլ գողություն էր կատարվել: Նույն օրը ոստիկանության բաժնում համապատասխան հաղորդումներ տվեցին նաև այդ բնակարանների տերերը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 23-ին պարզվել է, որ այդ գողությունները կատարել են 1983 թ. ծնված Անուշավան Ռ.-ն և 1983 թ. ծնված Կարեն Վ.-ն:

Անուշավան Ռ.-ն ձերբակալված է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply