45 ավտոպատահար, 7 զոհ, 69 վիրավոր` մեկ շաբաթում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 25, 2010 10:29

Նոյեմբերի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում   հանրապետությունում արձանագրված սպանության մեկ, խարդախության 38 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են. այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 58-ը, գողության 56 դեպքից` 37-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և ավազակային հարձակման մեկական, մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 8 և խարդախության 2 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  45 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 69-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply