Պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 24, 2010 18:31

ՀՀ ԱՆ ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,  ասինքն, ապօրինի կերպով զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցավոր արարքի համար դատապարտված Մ.Սաղաթելյանը, կրելով նշանակված պատժի կեսը, ս.թ. նոյեմբերի 24-ին, դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:

Միաժամանակ, հաշվի առնելով լրատվության միջոցների հարցումները, պարզաբանման կարգով հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտած անձանց պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինումն իրականացվում է մի քանի փուլերով: Նշված փուլերը սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածով, և վերջնական փուլ է համարվում դատարանի կողմից կայցված որոշումը: Տվյալ դեպքում պարտադիր նախապայմաններից է հանդիսանում կարգապահական տույժի բացակայությունը:

Քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների կողմից արված այն հայտարարությունները, թե իբր դատապարտյալ Մ.Սաղաթելյանն ազատ է արձակվել քաղաքական ինչ-ինչ ՙճնշումների՚ արդյունքում` հիմնազուրկ է, քանզի հիշյալ գործընթացը, ինչպես նաև մինչ այդ նույնաբնույթ հարցի առնչությամբ կայացված որոշումները բացառապես պայմանավորված են եղել իրավական հստակ կարգավորումներով:

ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply