Ն.Փաշինյանին տեղափոխել են պատժախուց 15օրյա ժամկետով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 24, 2010 19:29

Նկատի ունենալով լրատվության միջոցներից ստացված հարցումները, հայտնվում է, որ ՀՀ ԱՆ ՙԿոշ՚ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ՀՀ քրեական օրենսրքի 225 հոդվածի 1-ին մասով, այն է` զանվածային անկարություններ կազմակերպելու համար մեղադրանքով դատապարտված Ն.Փաշինյանը ս.թ. նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ին սահմաններում, պաշտպանի հետ տեսակցելուց հետո, խախտելով քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարը, առանց համապատասխան թույլտվության, լքել է հերթապահ մասը, ինչի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Հաշվի առնելով դատապարտյալի կողմից նախկինում թույլ տրված ներքին կանոնակարի բազմաթիվ խախտումները, որոշում է ընդունվել դատապարտյալին տեղափոխել պատժախուց` 15 օր ժամկետով:

Լրատվության առանձին միջոցների և քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև դատապարտյալի ՙճակատարով՚ իբր մտահոված մյուս անձանց, կոչ ենք անում զերծ մնալ քրեական օրենսրքով նախատեսված ծանր հանցաործության համար համապատասխան պատժի դատապարտված Ն.Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարի խախտման առթիվ տույժերի կիրառման իրավաչափ և պարզ գործառույթը քաղաքականացնելուց:

ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply