«Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 24, 2010 19:23

Նոյեմբերի 24-ին «Բարի գալուստ Հայաստան» կին դիվանագետների եւ դիվանագետների կանանց ասոցիացիայի անդամները կազմակերպության ղեկավար Նատալյա Նալբանդյանի գլխավորությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռում ասոցիացիայի անդամներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Ողջունելով ասոցիացիայի անդամներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնանք տվեց հյուրերին: Վեհափառը ներկայացրեց հայ եկեղեցու պատմությունը եւ դերը Հայոց պատմության մեջ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաեւ Հայաստան-Սփյուռք կապերը:

Տիկին Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառին ասոցիացիայի անդամներին ընդունելու համար, կարեւորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը հայապահպանության եւ հայեցի դաստիարակության գործում:

Կին դիվանագետները եւ դիվանագետների կանայք այցելեցին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան, ծանոթացան Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը: Ասոցիացիայի անդամները  մասնակցեցին Էջմիածնի Հայորդաց տան սաների կողմից կազմակերպված համերգին:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply