Ենթահանձնաժողովի նիստ Հանրային խորհրդում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 18:57
ՀՀ Հանրային Խորհրդի կրոնի, Սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական, մշակութային, ազգային արժեքների պահպանության ենթահանձնաժողովը նոյեմբերի 25-ի իր նիստում կքննարկի կրթության ոլորտի, այդ թվում` օտարալեզու դպրոցների խնդիրներին առնչվող ՀԽ առաջարկությունները:
Օրակարգում նախատեսված է նաեւ հարց, որը վերաբերում է Արեւմտյան Հայաստանի եւ ներկայիս Թուրքիայի այլ տարածքներում գտնվող հայկական հոգեւոր հուշարձանների նկատմամբ Թուրքիայի քաղաքականությանը:
Նիստը կսկսվի ժամը 16:00-ին, Հանրային Խորհրդի դահլիճում. ՙԷրեբունի՚ փլազա, 607 սենյակ:
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն






Facebook
Tweet This
Email This Post
