Ադրբեջանցի զինվորները կրակ են բացել իրենց սպաների վրա

Օրվա լուր | | July 24, 2009 12:42

Ֆիզուլիի շրջանում գտնվող Ադրբեջանի զինված ուժերի զորամասում երեկ Գյանջա քաղաքի զորակոչիկ Էմին Ռահիմովը համածառայող ընկերոջ հետ կրակ է բացել հինգ սպաների վրա: Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ ենթասպա և ավագ լեյտենանտ:

Ադրբեջանական լրատվամիջոցներից միայն «Navigator.az»-ն է այս մասին տեղեկատվություն տարածել: Լրատվամիջոցի հաղորդմամբ` պաշտոնական կառույցները թաքցնում են այս փաստը, իսկ պաշտպանության նախարարությունն ու զինվորական դատախազությունը` հրաժարվում որևէ մեկնաբանություն տալ:

«Navigator.az»-ը գրում է, որ իրականում զինվորները կրակ են բացել սպայական կազմի 8 ներկայացուցիչների վրա, իսկ զոհվածների թվում կա նաև մայոր:

«Ոազմական անկախ աղբյուրների համաձայն` դեպքի պատճառը ոչ կանոնակարգային հարաբերություններն են, սա այս տարվա մեջ միակ դեպքը չէ,- գրում է լրատվամիջոցը,-Մայիսի վերջին նույն Ֆիզուլիի շրջանում շարքային զիվորը սպանել էր 5 զինծառայողների: Նմանատիպ դեպքեր եղել են նաև այլ զորամասերում, և դեպքերի պատճառների ու ձեռք առնվող միջոցների մասին մինչ օրս որևէ պաշտանական հաղորդագրություն չի եղել»:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply