Սաուդցի արքայազնը գնեց General Motors –ի բաժնետոմսերը` IPO ընկերության միջոցով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 17:15
Սաուդյան Արաբիայի արքայական տոհմի անդամ արքայազն Ալվալիդ Բին Թալալ Ալսաուդը ձեռք էբերել ամերիկյան General Motors ավտոկորպորացիայի 1 տոկոս բաժնետոմսերը: Այդ մասին գրում է Financial Times-ը: Հրատարակության տվյալներով` սաուդցի միլիարդատիրոջ բաժինը ընկերությունում 500 միլիոն դոլար է: Թեպետ այն հանգամանքին, որ արքայազնը համարվում է կառավարող թագավորի զարմիկ` չի կամենում զբաղվել քաղաքականությամբ: Ալվալիդ Բին Թալալ Ալսաուդը ղեկավարում է Kingdom Holding Company ներդրումային ընկերությունը, որի միջոցով իրականացնում է իր ներդրումները: Հիշեցնենք, որ General Motors-ը տեղաբաշխել է իր արժեթղթերը գնային վերին սահմաններում: Bloomberg գործակալության տեղեկատվությամբ` Bloomberg-ի բաժնետոմսերի տեղակայումը ԱՄՆ-ի պետբյուջեին բերել է 11,7 միլիարդ դոլար եկամուտ:






Facebook
Tweet This
Email This Post
