Ոստիկանության բարեփոխումները` քաղաքական աջակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 24, 2010 16:14
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու ՀՀ ոստիկանության համակարգի բարեփոխումների ծրագիրը:
Պարոն Կնուտ Դրեյերը տեղեկացրեց, որ ինքը ծանոթ է ծրագրին, մինչեւ Հայաստան այցելելը  Վիեննայում մասնակցել է ծրագրի  քննարկումներին: Ծրագրով հետաքրքրված է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ ուշիուշով հետեւում է ծրագրի իրականացման ընթացքին:
Պարոն Դրեյերի խնդրանքով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանգամանալից ներկայացրեց, թե ինչպիսի  քաղաքական աջակցություն է ստանում ծրագիրը, եւ ինչպես է կազմակերպվում խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողությունը:
Պարոն Կարապետյանը մասնավորապես նկատեց, որ երկու հարցում քաղաքական ուժերը տարակարծիք չեն կարող լինել. մեկը բանակի, մյուսը ոստիկանության համակարգի բարեփոխումներն են: Քաղաքական ուժերը կասկած չունեն, որ բարեփոխումների անհրաժեշտությունը հասունացել է, եւ պետք է արագ իրականացնել դրանք: Նա տեղեկացրեց, որ Վիեննայում ծրագրի քննարկումից հետո հանձնաժողովը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  հետ նախաձեռնեց խորհրդարանական լսումներ, լսեցին ոստիկանության ներկայացուցչի զեկույցը, եղան բարեփոխումների իրականացման վերաբերյալ    քննարկումներ, կարեւորվեցին հարցին առնչվող օրենսդրական բարեփոխումները: Ճշգրտված  է երկու տասնյակի հասնող  օրենքների ցանկը, որտեղ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:
Պարոն Կարապետյանը կարեւորեց նաեւ խորհրդարանական վերահսկողությունը ծրագրի իրականացման ժամանակացույցը պահպանելու, ձգձգումները բացառելու եւ  ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու առումով: Նրա գնահատմամբ` ինչքան շուտ իրականանա այդ ծրագիրը, այնքան համակարգը շուտ կազատվի խորհրդային տարիներից եկող արատներից` կոռուպցիայից ու հովանավորչությունից, եւ կներդրվի հասարակական վերահսկողության ինստիտուտը: Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է ոստիկանության մարմինների,  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ինչպես նաեւ տարբեր  հասարակական կազմակերպությունների հետ:
Պարոն Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում են ոստիկանությունում կատարվող բարեփոխումները.  նա հարցի հետ կապված խորհրդակցություններ է անցկացնում, ուշիուշով հետեւում բարեփոխումների իրականացման ընթացքին:
Երկուստեք ընդգծվեց  քաղաքական աջակցության, հասարակական կազմակերպությունների ու պետական մարմինների համագործակցության կարեւորությունը ծրագրի հաջող իրականացման գործում:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply