Եգիպտացի քրիստոնյաների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2010 16:05

Եգիպտացի քրիստոնյաների և ոստիկանության բախումից 1 մարդ է զոհվել, և ևս մի քանի մարդ վիրավորվել է: Ղեպտիները դուրս են եկել ցույցերի, քանի որ իշխանությունները դադարեցրել են ղեպտիների համայնքի կենտրոնի  շինարարությունը այն պատրվակով, թե  վերջիններս կհարմարեցնեն տաճարը` առանց իշխանությունների թույլտվության:

2009 թվականին ղեպտիների համայնքը  արտոնագիր է ստացել կենտրոնի շինարարության համար: Շինարարությունը սկսվել է այս ամսվա սկզբին: Ստուգումների ընթացքում խախտումներ են արձանագրվել, և շինարարությունը անհապաղ կանգ է առել:

ԻՏԱՌ_ ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ` ոստիկանությունը փորձել է խանգարել ակցիայի անցկացումը: Բողոքարարները սկսել են  պայթուցիկներով շշեր նետել իրավապահների ուղղությամբ: Ի պատասխան` ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Կալանավորվել է 93 մարդ: Ղեպտիները արդեն բազում տարիներ ջանում են հասնել Եգիպտոսում նոր տաճարների կառուցմանը: Օրենքի համապատասխան նախագիծը շրջափակվել է խորհրդարանում: Ղեպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության 10 տոկոսը:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply