Պորտուգալական թերթի հրապարակումը Վրաստանի և Հայաստանի պատվիրակության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2010 15:36

News,ru-ի վկայաբերմամբ`պորտուգալական  Correio da Manha թերթը հաստատում է, որ Վրաստանի պատվիրակությունը Լիսսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելիս` աղմկոտ երեկո է անցկացրել հյուրանոցում 80 պչրուհիների հետ: «Քեֆը» այնքան մասշտաբային է եղել, որ  նույն հյուրանոցում կանգ առած`Ֆրանսիայի նախագահ Նիկոլա  Սարկոզին հարկադրված` բողոքել է հյուրանոցի վարչությանը: Նա պահանջել է վրաց պատվիրակությանը` իրեն ավելի համեստ պահել: Լրացուցիչ կոնֆուզ է առաջացրել այն հանգամանքը, որ «հին մասնագիտություն» ունեցող կանանցից մեկին վրացիները  փոխանցել են պատվիրակության մի մասին: Վերջնարդյունքում` երեկոն վաղաժամկետ է ավարտվել: Միջադեպի վայր կանչվել է ոստիկանությունը, որը թվարկված փաստերի հիման վրա արձանագրություն է կազմել: Այդ մասին հաստատում են ԶԼՄ-ները:Նույն աղբյուրի համաձայն` այս քեֆին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: Պորտուգալական թերթը նշում է, որ այս հյուրանոցը համարվում է շքեղաշուք և հեղինակավոր  Պորտուգալիայի մայրաքաղաքում: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչություևը հրաժարվել է մեկնաբանություններից, հայտարարելով, որ Թբիլիսիիում այդ մասին իրազեկված չեն: Սակայն Վրաստանի ընդդիմադիր խորհրդարանականները պահանջել են հետաքննել ծանուցումները Լիսսաբոնում ազգային պատվիրակության վարքի մասին: Իր հերթին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պորտուգալական թերթի այս հրապարակումը անհեթեթ է համարել:«Սա այն աստիճան անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, որ նույնիսկ մեկնաբանության կամ հերքման կարիք չունի»,- Ինտերֆաքսին տեղեկացրել է նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Կայքէջը հարց է առաջադրում, թե Վրաստանի նախագահը ինչ- ինչ առնչություն ունի՞ աղմկալի  այս  միջադեպի հետ և փաստում է, որ հայտնի չէ, թե հատկապես որ հյուրանոցում է նա կանգ առել: Ուղևորությունը ինչ արդյունքներ էլ ունենար` Սահակաշվիլին գոհ է իր ուղևորությունից: Նա երկարատև  և լիարժեք զրույց ունեցավ ԱՄՆ_ի նախագահ Բարաք Օբամայի հետ, նրանից և ՆԱՏՕ-ից երաշխիքներ ստացավ դաշինքին Վրաստանի սերտաճելու առնչությամբ: Ողջ անցյալ շաբաթը Վրաստանի առաջնորդը համարեց արգասաբեր և եզրահանգեց, որ իր երկրին աջակցել է միջազգային հանրությունը:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply