Եվրոպական շուրջկալ. կալանավորվել է 30 ահաբեկիչ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 14:13
Եվրոպական քաղաքներում անցյալ գիշեր շրջայցեր են կազմակերպվել գաղթականների թաղամասերում: Տեղեկացվում է Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում զանգվածային ձերբակալությունների մասին: Ի դեպ, ձերբակալվել է 30 մարդ: Ոստիկանների խոսքով` նրանք բոլորը տարբեր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ են, որոնց հավաքագրել են գրոհայինները Իրաք Աֆղանստան և Հյուսիսային Կովկաս ուղարկելու համար: Հատուկ ծառայությունների տվյալներով`ծայրահեղականների 2 խմբավորում միմյանցից անկախ են գործել: Նրանց գործունեությունը կանխվել է միանգամից 3 երկրներում` Բելգիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում: Հատուկ գործողություններ են սկսվել Անտվերպենի արվարձաններից մեկում, ուր ապրում են գլխավորապես մահմեդականներ: Բացի Բելգիայի և Նիդերլանդների քաղաքացիներից` ձերբակալվել են գաղթականներ Մարոկկոյից, ինչպես նաև ՌԴ անձնագրեր ունեցող անձինք: Բրյուսելում ոստիկանությունը ձերբակալել է 15 ծայրահեղականների, ովքեր գաղթականներ են Մերձավոր Արևելքից: Բոլորը կալանավորվել են մայրաքաղաքի հյուսիսում: Այժմ հատուկ ծառայությունները պարզում են, թե ինչ թիրախ են ընտրել ծայչահեղականները: Ձերբակալվածներին կասկածում են նաև Արևմտյան Եվրոպայի տարածքում գրոհայիններ հավաքագրելու գործում: Բելգիայի դատախազության ներկայացուցիչ Լին Նյութսը հավաստել է, որ հետաքննությունը սկսվել է 2009 թվականի վերջին: Այս ժամանակահատվածում հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել, որ նրանք ոչ միայն զբաղվել են ահաբեկչության նախապատրաստությամբ, այլ նաև համակիրների հավաքագրմամբ: Նրանք նաև ֆինանսավորել են ծայրահեղական խմբավորումների գործունեությունը:
Ավելի վաղ` այդ հետաքննության ընթացքում կալանավորվել են ավելի քան 10 կասկածյալներ Իսպանիայում, Սաուդյան Արաբիայում և Մարոկկոյում: Բրյուսելում և Անտրվերպենում ձերբակալվածների հետաքննությունը կսկսվի արդեն այս շաբաթ: Առաջիկայում Բելգիա կարտաքսվեն Նիդերլանշդներից և Գերմանիայից կասկածյալները:






Facebook
Tweet This
Email This Post
