ՖԻԴԵ-ի պաշտոնական հայտարարությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 24, 2010 14:09

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ղեկավարությունը պաշտոնապես հայտարել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերը կանցկացվեն Ռուսաստանի Կազան քաղաքում (2011-ի մայիսի 3-27-ը): Ութ գրոսմայստեր`Վեսաելին Տոփալովը, Մագնուս Կառլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Լևոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը, Շաքրիար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը և Գատա Կամսկին պետք է մինչև 2010-ի դեկտեմբերի 22-ը հաստատեն իրենց մասնակցությունը: Հրապարակվել են նաև պահեստային գրոսմայստերների անունները` Ալեքսանդր Գրիշչուկ, Դմիտրի Յակովենկո, Վան Յու:
Այսպիսով, եթե Կարլսենը, այնուամենայնիվ, խաղա, Արոնյանի մրցակիցն առաջին փուլում կլինի Գելֆանդը, իսկ եթե նորվեգացին հաստատի իր հրաժարականը, մեր երկրի ներկայացուցիչն ուժերը կչափի Գրիշչուկի հետ:

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply