Քացախի կիրառումը «լավ» խոլեստերինի պարունակության գրավական
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 13:44
2 ճաշի գդալ քացախի ամենօրյա կիրառությունը օրգանիզմում կարող է բարձրացնել «լավ» խոլեստերինի քանակը: Այդ կարծիքն են հայտնել հետազոտողները:The Daily Mail հրատարակության տվյալներով` Մինեսոտա նահանգում անցկացված կլինիկական փորձին մասնակցել է այս նահանգից 120 մարդ: Կամավորների առաջին խմբին տվել են քացախ, մյուս կեսին`պլացեբո են կիրառել: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ քացախ օգտագործած մարդկանց մոտ «լավ» խոլեստերինի մակարդակը բարձրացել է: Ավելի վաղ` կենդանիների, շաքարախտով տառապողների մոտ խնձորի քացախի կիրառումը բերել է հետևյալ արդյունքին`«վատ խոլեստերինի» մակարդակը իջել է, «լավ խոլեստերինի մակարդակը» բարձրացել: Ի դեպ, խնձորի քացախը լավ օգնում է ատրիտների բուժմանը, նվազեցնում է շաքարի բաղադրությունը արյան կազմում, փակում է ախորժակը և արագացնում է ճարպերի մշակումը օրգանիզմում






Facebook
Tweet This
Email This Post
