Կապանի «Գանձասար»-ը կրկին պարտվեց հոլանդական «Բրեդա»-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 24, 2009 11:17

d5a3d5a1d5b6d5b1d5a1d5bdd5a1d680Երեկ  Կապանի «Գանձասար»-ը ֆուտբոլի Եվրալիգայի գավաթի խաղարկության մրցաշարի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումում 0: 2 հաշվով պարտվեց հոլանդական «Բրեդա»-ին:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած խաղում հյուրերից 13-րդ և 34-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան Էնթոնի Լոուլինգը և Էդվին դե Գրաֆը:

Մեկ շաբաթ առաջ մրցակցի հարկի տակ կայացած խաղում «Գանձասարը» զիջել էր 0:6 հաշվով: Այսպիսով`  պայքարը հաջորդ փուլում կշարունակեն «Բրեդա»-ի ֆուտբոլիստները:

Դիտվել է 1855 անգամ:
Print Friendly

Leave a Reply