Սմբատ Մարգարյանը ձախողվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 24, 2010 13:05

Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել Կիպրոսի Լիմսոլ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մինչև 23 տարեկանների պայքարում 62 կգ քաշային Ռուբեն Մամոյանը, ցույց տալով 270 կգ, երկամարտում զբաղեցրել Է 2-րդ տեղը: 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը զբաղեցրել է 3-րդ տեղը` 300 կգ: Դավիթ Մուրադյանն այս քաշային կարգում ճանաչվել Է 4-րդը` 295 կգ արդյունքով:
Մինչև 20 տարեկանների մրցավեճում Ալլա Սամվելյանը, ցույց տալով 180 կգ, երկամարտում զբաղեցրել Է 5-րդ տեղը: Ցավոք, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, հրում վարժությունում զրո է ստացել: Նա պոկում վարժությունում գլխավերևում է պահել 101 կգ-ոց ծանրաձողը, սակայն հրում վարժությունում չի կարողացել բարձրացնել 139 կգ: Մարգարյանի բոլոր մոտեցումներն էլ անհաջող են եղել:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply