ԱՄՆ-ում անվճար հողատարածքների տրամադրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 12:54
Այսօր ԱՄՆ-ի նվազագույնս 7 բնակավայրերում կարելի է ստանալ անվճար հողատարածք: Այս նախաձեռնությունը տարածվում է ԱՄՆ-ի քաղաքացիների վրա, սակայն հնարավոր է լինեն բացառություններ արտասահմանցիների համար: Այդ մասին գրում է Prian.ru-ն: ԱՄՆ-ի որոշ փոքր քաղաքներ տառապում են մեծ քաղաքներ բնակչության արտահոսքից: Ոչ բոլոր փոքր քաղաքներն են խոչընդոտում այս գործընթացը, սակայն որոշները որոշել են պայքարել մինչև վերջ և իրենց բնակչության թիվը ավելացնել` անվճար հողատարածքներ տրամադրելով:
Այս իրադարձությունը հիշեցնում է 19-րդ դարում տեղի ունեցած`այսպես ասած`«Հոմսթեդ ակտը»:Այս օրենքի համաձայն`անվճար հողատարածք կարող է ստանալ ամեն ոք, ով արդեն 21 տարեկան է և համարվում է ընտանիքի գլխավոր: Հողատարածքներ կարող էին ստանալ թե կանայք, թե նախկին ստրուկները, ինչպես նաև օտարերկրացիները, ովքեր կամենում էին դառնալ ԱՄՆ-ի քաղաքացիներ: CNBC հեռուստաալիքը կազմել է 7 բնակավայրերի ցուցակը, որոնցում կարելի է անվճար հողատարածք ստանալ` Մարն` Այովայի նահանգ, Նյու Ռիչլենդ` Մինեսսոտա, Բեատրիս` Նեբրասկա նահանգ, Քերթիս` Նեբրասկա Քեմդեն` Նոր Անգլիա






Facebook
Tweet This
Email This Post
