Բացահայտվել է շինանյութի խանութում կատարված գողությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 12:50
Երեկ ժամը 11.00-ին, 1963 թ. ծնված Վարդան Ա.-ն դիմել է ոստիկանության Արթիկի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել իրեն պատկանող շինանյութի խանութ և հարմարեցված բանալիով մետաղյա պահարանը բացելով՝ գողացել 300.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված, նախկինում դատապարտված Հայկարամ Դ.-ն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ գողոնն առգրավված է և կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
