«Վուվուզելան» 2010 թվականի ամենատարածված բառը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 12:23
Այս տարի անգլալեզու աշխարհը հաճախակի է խոսում Մեքսիկական նեղուցում ստորգետնյա տեսախցիկի, աֆրիկյան դուդուկների և համընդհանուր տաքացման մասին : Այս և այլ հասկացությունները մտել են անգլերենի ամենատարածված բառերի և արտահայտությունների ցուցակ, որը հրապարակել է The Global Language Monitor կազմակերպությունը իր կայքէջում:«Վուվուզելա» (vuvuzela) բառը զուլուսների բարձրահունչ դուդուկի անունն է, որը փառաբանվել է Հարավային Աֆրիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնության շնորհիվ: Հաջորդ տարածված բառը սփիլքամն է`ստորգետնյա տեսախցիկը, որի օգնությամբ աշխարհը տեսավ նավթի հոսքը Մեքսիկական նեղուցի հատակում Deepwater Horizon նավթային հարթակի պայթյունից հետո: Այդուհետ` ամենատարածված բառեր համարվեցին` հու-ն` Հու Ցզինտաոյի անունից, “iPad”, “3D”,« Լեյդի Գագա»,«Օբամանիա»(Obamania)-ն: Հիշեցնենք, որ անցյալ տարի համաձայն այդ վարկանիշի` շատ արտասանված բառեր են համարվել Twitter, Obama и H1N1-ը: Հարկ է նշել, որ «վուվուզելա» բառը ներառել են Օքսֆորդի անգլերեն բառարանում:






Facebook
Tweet This
Email This Post
