Ավտոպատահար Հաղթանակ թաղամասում. վնասվել է շրջված «ԿրԱզ»-ի վարորդը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2010 12:13

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում` «Մարիանա» կաթնամթերքի գործարանին հա­րակից տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի  հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում  շրջվել է «ԿրԱԶ» մակնիշի 05 ՏՏ 931 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ, 1947 թվականին ծնված Յու.Բակունցը վնասել է ոտքը և չի կարողացել դուրս գալ ավտոմեքենայից:

Ժամը 16.30-ին փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Յու.Բակունցին և հանձնել «1-03»  ծա­ռա­յության աշխատակիցներին:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply