Բնակարանում գտել են 55-ամյա տղամարդու դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2010 12:07

Երեկ երեկոյան` ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 48 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ Հ.Ղազարյանը չի արձա­գան­քում դռան ու հեռախոսի զանգերին, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 21.40-ին փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1955 թ. ծնված Համլետ Ղազարյանի դին:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply