Այրվել են ծառեր և խոտածածկ տարածքներ Լոռիում և Վայոց Ձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2010 12:02

Երեկ  ժամը 14.09-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքի Ադամյան փողոցի թիվ 1 հաս­ցեում` «Թուրիս» առողջարանին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել` 14.35-ին:

Այրվել են 11 ծառ և 400 քմ. խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 18.20-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում` Պուշկինի լեռնանցքից արևելք:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Վանաձոր քաղաքի հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարները: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղի աշխա­տա­կիցներ­ը և Բազում գյուղի բնակիչները: Հրդեհը մարվել է ժամը 22.10-ին: Այրվել է 30 հա խոտածածկ տարածք:

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply