Դի Կապրիոն պատմել է Պուտինին իր ռուսական արմատների մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 11:45
Վարչապետ Վլադիմիր Պուտինը և Հոլիվուդի դերասան Լեոնարդո դի Կապրիոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում վագրերի պաշտպանությանը նվիրված համաժողովում: Դի Կապրիոն պատմել է, որ իր նախորդների ազգանունը Սմիրնով է եղել: «Նշանավոր ազգանուն է»,- նշել է Պուտինը: Նա հարցրել է դերասանին, թե խոսում է ռուսերեն:« Ոչ, եթե այստեղ լիներ իմ տատը`կխոսեր ռուսերեն: Ես միշտ կամեցել եմ նրան Սանկտ Պետերբուրգ բերել, սակայն նա 2 տարի առաջ վախճանվել է, և, դժբախտաբար, իմ ծրագրերը չեն իրականացել»,- պատասխանել է Դի Կապրիոն: Հոլիվուդի դերասանը հավելել է, որ ռուսազգի է եղել նաև իր պապը: «Այնպես որ , ոչ թե մեկ քառորդով, այլ կիսով չափ ես ռուս եմ»,- հավաստել է Դի Կապրիոն: Առաջին անգամ լինելով Սանկտ Պետերբուրգում` նա մտադիր է ծանոթանալ դիտարժան վայրերի հետ:«Ես համոզված եմ, որ երբ դուք ծանոթանաք Սանկտ Պետերբուրգի հետ` կհպարտանաք Ձեր ռուսական արմատներով»,- պատասխանել է Պուտինը:






Facebook
Tweet This
Email This Post
