Ոսկու գինը աճել է Կորեական թերակղզու զինյալ միջադեպի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2010 11:07

Աճուրդների տվյալները վկայում են, որ ոսկու գինը երեքշաբթի օրվանից աճել է, երբ Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև փոխհրաձգությունը արժեթղթերի բորսայում  իջեցում է առաջացրել և սադրել է առավել հուսալի ակտիվների պահանջարկ: Դեկտեմբերյան ֆյուչերսներում ոսկու գինը Նյու Յորքի Comex բորսայում երեքշաբթի օրվա արդյունքներով`մեկ երրորդ ունցիա ոսկու գինը աճել է 1,5 տոկոսով և հասել է 1377,6 դոլարի: Երեքշաբթի օրվա տվյալներով`ամերիկյան արժեթղթերի ինդեքսները  իջել են 1,2-1,4 տոկոսներով: Ասիական և եվրոպական արժեթղթերի ինդեքսները օրվա վերջում անկում են  ունեցել`աճուրդի մասնակիցների հոռետեսական տրամադրության պատճառով: Սա այն իրողությունից հետո, երբ ստացան Կորեական թերակղզու զինյալ միջադեպի  լուրը, ինչը կեսդարյա ժամանակահատվածում ամենախոշորն է համարվում:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply