Ներկրվելու են մայթ մաքրող մեքենաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 24, 2010 11:04
Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ։
Զեկուցվել է, որ ոստիկանության կողմից ճանապարհների գծանշման, կանգառային նշանների և ցուցիչների տեղադրման աշխատանքները կավարտվեն մինչև այս շաբաթվա վերջ։
Ի կատարումն Երևանի քաղաքապետի նախկինում տրված հանձնարարականի` առաջիկայում Բելառուսից Երևան են ներկրվելու մայթ մաքրող փոքր մեքենասարքավորումներ։
Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ 2010թ. ասֆալտապատման հիմնական ծրագիրն ավարտվել է։
Հաշվի առնելով, որ եղանակային պայմաններն առայժմ բարենպաստ են, լրացուցիչ ծրագրով այժմ կատարվում են փոսալցման աշխատանքներ։
Շարունակվում է Մաշտոցի պողոտայի շենքերի ճակատային մասերի ու պատշգամբների լվացումը, մաքրումը և վերանորոգումը. 16 շենք արդեն վերագտել է նախնական, նախագծային տեսքը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ են եղել նաև Կոմիտասի անվան զբոսայգու և պանթեոնի վերանորոգման, 2011թ. ասֆալտապատման կարիք ունեցող փողոցների ու բակային տարածքների քարտեզագրելու, ամանորյա տոներին նախապատրաստվելու վերաբերյալ։






Facebook
Tweet This
Email This Post
