Ադրբեջանի Բեյլագանի շրջանում 74 կալանավորված զինվորներ կան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2010 10:29

«Ադրբեջանի խոշտանգումների դեմ» կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում միայն Բեյլագանի շրջանում 74 զինվորների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: «Այդ մասին ես տեղեկացել եմ նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ Բեյլագանի շրջանում փակ կառույցներում մոնիտորինգ անցկացնելու ժամանակ:

Միայն Բեյլագանում վերջին մի քանի ամիսների ընթացքում 74 զինվորներ կան կալանավորված, որոնց նկատմամբ դատական գործեր են հարուցվել՝ զորամասերում կռիվներ սարքելու համար: Եթե զինվորների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունների եւ ծեծկռտոցի համար նրանց պետք է 3-5 տարի բանտարկության ենթարկեն, ապա ինչի՞ համար են զորամասերի հաուպտվախտները (զինվորական կալանատները):

Չէ՞ որ նման կռիվների համար զինվորներին կարելի է պատժել` մի քանի օր պահելով հաուպտվախտում», -տարակուսել է Է.Բեհբուդովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բիզիմ յոլ»-ի հետ զրույցում Է.Բեհբուդովը հավելել է, որ թեեւ Ադրբեջանի զինվորական դատարանն իր այդ մասին հարցմանը պատասխանել է, թե ծեծկռտոց սարքելու համար զինվորին օրենքով ազատազրկում է սպասում, իրեն հայտնի է, որ կարգազանց զինվորների որոշ ծնողներ, այնուամենայնիվ, կարողանում են այնպես անել, որ իրենց զավակների գործերը «չհասնեն դատարաններ»: Ինչպես Է. Բեհբութովն է նշել, «իհարկե, ոչ առանց կաշառքի»:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply