Մահվան դատապարտված պարսկուհին հնարավոր է խուսափի քարերով ծեծվելուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2010 22:49

Առաջին ատյանի դատարանը Սակինեհ Մոհամմեդի Աշտիանիին  դաժան մահապատիժ նշանակեց ամուսնական դավաճանության և ամուսնու սպանությանը մասնակցելու համար: Դատավճիռ պետք է իրականցվեր նոյեմբերի սկզբին,բայց մահապատիժը հետաձգեցին:

Հիմա գործը քննվում է գերագույն դատարանում ,և ինչպես հայտարարեց Իրանի մարդու իրավունքների Բարձրագույն խորհրդի ղեկավար Մոհամադ  Յավադ Լարիջանին,մեծ է հնարավորությունը ,որ կինը կարող է խուսափել մահվան դատավճռից,հաղորդում է ԱՊ գործակալությունը:

Այս դեպքը հզոր արձագանք է ստացել արևմուտքում:Երբ հայտնի դարձավ  կնոջ  մահապատժի լուրը,Ֆրանսիայի,Իտալիայի,Շվեդիայի և ԱՄՆ-ի կառավարությունները,նաև եվրոպարլամենտը պահանջեցին փոխել դաժան պատիժը: Բեռլինում,Լոնդոնում,Փարիզում,Հռոմում և Վաշինգտոնում   դատավճռի դեմ ակցիաներ կազմակերպվեցին:

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply