Արքայազն Վիլիամը կամուսնանա ապրիլի 29-ին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 23, 2010 21:43
Արքայազն Վիլիամ Ուելսի և Քեյտ Միդլտոնի հարսանիքը կկայանա 29 ապրիլի, 2011թ.:Պսակադրությունը տեղի կունենա Սուրբ Եկատերնայի օրը,Լոնդոնում, Վեստմինստերյան աբբայությունում:Աբբայությունում թագավորական հարսանիքի հայտարարությունը ընդունեցին զանգերի ղողանջով:
Մեծ Բրիտանիայի Նախարարների խորհուրդը երեքշաբթի որոշում ընդունեց հարսանիքի օրը հայտարարել պաշտոնական հանգստյան օր:
Թագավորական պալատի ավագ խորհրդականը հայտարարեց,որ Վեստմինստերյան աբբայությունը ընտրել են հարսն ու փեսան ,քանի որ այն կարևոր տեղ է թագավորական ընտանիքի պատմության տեսանկյունից,հաղորդում է Ինտերֆաքսը;
Արքայազնի նշանադրությունը իր հին ընկերուհու հետ տեղի ունեցավ հոկտեմբերին ,Քենիայում նրանց համատեղ հանգստի ժամանակ:
Քեյտ Միդլտոնը ազնվական ընտանիքից չէ,նա միջին խավի վերին շերտից է: Նրա մայրը անցյալում աշխատել է ուղեկցորդուհի,իսկ հայրը `դիսպետչեր: Երբ Կեյտը հինգ տարեկան էր ,նրանք հիմնադրեցին տոնակատարությունների և երեկույթների զարդարանքների վաճառքի ընկերություն : Այդ գործի շնորհիվ Քեյտի ծնողները դարձան միլիոնատերեր և երեխաներին ուսման տվեցին բարձրակարգ մասնավոր դպրոցներում:
Քեյտի ընտանիքը ապրում է Անգլիայի հարավի Բերկշիր կոմսությունում,սեփական դղյակում:






Facebook
Tweet This
Email This Post
