Վարչապետը մասնակցել է վերակառուցված էլեկտրական ենթակայանի բացմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 23, 2010 19:52

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Աբովյան քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում 17 ենթակայանների վերակառուցման ծրագրի շրջանակներում արդիականացված թվով 17-րդ էլեկտրական ենթակայանի բացման արարողությանը։ 110 կվ հզորությամբ ենթակայանի վերազինման աշխատանքներն ավարտվել էին այս տարվա սեպտեմբերին։

Ծանոթանալով ենթակայանի հնարավորություններին և շնորհակալություն հայտնելով ռուս գործընկերներին` կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս ծրագիրն ունի բավական երկար պատմություն. կառավարությունը 50 միլիոնանոց ներդրումային ծրագրին մասնակցել է 35 միլիոն դոլարի չափի ներդրումով։ Կարծում ենք, որ այս ներդրումն իրեն արդարացնելու է, և արդյունքում մենք ունենալու ենք ավելի բարձր հուսալիություն էլեկտրաէներգիայի մատակարարման գործում»։
Ծրագիրը, որն իրականացվել է չինական HPCC ընկերության հետ համատեղ, համաֆինանսավորվել է ՀՀ կառավարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից։

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply