Կամբոջայում նոյեմբերի 25-ը հայտարարված է սգո օր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 23, 2010 16:54
Կամբոջայում նոյեմբերի 25-ը հայտարարված է սգո օր: Երկուշաբթի դաժան խառնաշփոթության հետևանքով զոհվել է 375 մարդ, ևս 394-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Վարչապետի կարգադրությամբ` կառավարական հանձնաժողով է ստեղծվել` փոխվարչապետ Սոկ Անի գլխավորությամբ: Այս հանձնաժողովը կզբաղվի կամրջի վրա տեղի ունեցած պատահարի պատճառների մանրազնին ուսումնասիրությամբ: Կամուրջը տանում է Ալմաստե կղզիներ, որը գտնվում է Տոնլեսապ լճում:Այս կղզիները ճանաչված առևտրական- զվարճության գոտի է: Առափնյա տարածքում տեղի է ունեցել նավավարության մրցույթ, այնուհետև համերգ է կայացել, , որին մասնակցել է բազմամարդ հանրությունը: Իշխանությունները դեռևս չունեն ճշգրիտ տեղեկատվություն, թե ինչն է եղել խառնաշփոթության պատճառը:Ականատեսների վկայությամբ` մոտավորապես տասնյակ մարդիկ ինչ- ինչ պատճառով կորցրել են գիտակցությունը: Վարկածներից մեկի համաձայն`նրանց հարվածել է էլեկտրական հոսանքը: Մեկ այլ վարկածի համաձայն`մարդիկ իրենց վատ են զգացել խառնաշփոթության և տոթի պատճառով: Գիտակցության կորստի մասին լուրերը խուճապ են առաջացրել: Վարչապետի խոսքով` երկրի պատմության մեջ սա ամենամեծ ողբերգությունն էր երկրի պատմության մեջ: Նա համոզված է, որ սա ահաբեկչություն չէ: Առաջիկայում կառավարական հանձնաժողովը կհրապարակի պատահածին առնչվող առաջին եզրակացությունները :






Facebook
Tweet This
Email This Post
