Ուլտրաձայնային սարքը նախաձեռնում է խրոնիկական խոցերի ապաքինման գործընթացը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2010 16:40

Ուլտրաձայնային սարքը, որն ընդունակ է ձայնային ալիքներ ուղարկել ոտքերի վրա խրոնիկական խոցերի շրջան, նախաձեռնում է խրոնիկական խոցերի: Հետազոտությունը ցույց է տվել , որ վերքերի առողջացումը հզոր ուլտրաձայնի օգնությամբ մաքրում է վերքը օրգանական նյութերի մնացորդներից և ընդունակ է նշանակալիորեն կրճատել ապաքինման ժամանակահատվածը: Այդ մասին գրում է The Daily Mail-ը: Շաքարախտով տառապող   խոցանման վերքերի բուժումը առողջապահության բրիտանական ազգային համակարգի վրա 1 միլիարդ ֆունտ գումար է նստում: Չնայած  բուժման ժամանակակից մեթոդների բազմազանությանը`շատ դեպքերում դրանք չեն օգնում, իսկ առանձին դեպքերում միակ միջոցը անդամահատումն է: Սակայն արյան անբավարար հոսքը, վարակը և թույլ իմունիտետը կարող են ազդել ապաքինման վրա: Դա է պատճառը, որ աուտոիմունային հիվանդություններով տառապող մարդկանց մոտ բարձր է չապաքինվող վերքերի բարձր ռիսկայնությունը:Ուլտրաձայնը կարող է փոփոխել այդ վիճակը: Այդ մեթոդի արդյունավետությունը  հաստատվել է Մայոյի կլինիկայում: Գիտնականների խոսքով` ուլտրաձայնը հիանալի կերպով կարող է բակտերիաների հարցը կարգավորել, որոնք խանգարում են ապաքինմանը, կարող են պաշտպանել առողջ հյուսվածքները և պաշտպանել նոր կազմավորումները: Ի դեպ, նույն սարքը ֆիզիոթերապևտները արդեն հաջողությամբ կիրառել են անոթների բորբոքվածությունը և մկանների վնասվածքները  բուժելու համար:

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply