Մանհեթթենում հայտնվել է խնայողական կարգի` 40 հազար արժողությամբ տնակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2010 16:35

Inhabitat կայքէջի տեղեկատվությամբ` Նյու Յորքում `Մանհեթթենի բազմահարկ շինության կողքին,հայտնվել է բեռնախցային տնակը`39 900 դոլար արժողությամբ: Նախագծի հեղինակները առաջարկում են այդօրինակ բնակարանի զանգվածային արտադրություն: . Հարմարավետ մոդուլային տունը ընդգրկում է 100 քառակուսի մետր մակերես և հավաքվում է տեղում`5 օրվա ընթացքում: Մոդուլային կառուցվածքների այս տունը թեթև է փոխադրումների ժամանակ, ինչպես նաև թույլ է տալիս ընդլայնել բնակելի տարածքը `անհրաժեշտության դեպքում: Այս տան առավելությունը միայն մոբիլությունը չէ, կամ էլ` ժամանակակից ձևավորումը: Չնայած համեստ չափերին` տունը առավելագույնս  կիրառական է. ներսում`լոգարան, սարքավորված խոհանոց և հյուրասենյակ, որը երևում է շինության ապակե ճակատային մասից: Շինության կառուցվածքի արտաքին շերտը մետաղական է, իսկ ներսը            մայրենու փայտից , և  տնակը պիտանի է կլիմայական բոլոր պայմանների համար:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply