Գլխի ճիշտ թեքությունը` հակառակ սեռի մոտ հաջողության գրավական

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2010 14:40

Հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար հարկ է գլխի ճիշտ թեքություն ընտրել:Այդ մասին հայտարարել են Նյուքասլ համալսարանի հոգեբանները` Դարրեն Բերքի գլխավորությամբ: Ոչ թանկագին ոսկերչական զարդերը, ոչ համադամ ճաշատեսակներով խոհանոցը, ոչ ռոմանտիկական զանցանքները այդ աստիճան բարեպատեհ ազդեցություն չեն թողնում, ինչպես` գլխի շարժումը: Այսպես` տղամարդկանց հրապուրում է հետևյալ դիրքը. կնոջ գլուխը փոքր-ինչ առաջ է խոնարհված: Դարեն Բերքի խոսքով` խոնարհության արտաքին այդ դրսևորումը հրապուրիչ է և կանացի` մարդկության ուժեղ ներկայացուցիչների գիտակցության մեջ: Տղամարդկանց` ընդհակառակն, հարկ է ծնոտը վեր պահել, թեթև հետ տանելով գլուխը: Այս եզրահանգման  են եկել գիտնականները`մի շարք հետազոտություններից հետո: Վերջնարդյունքում `տղամարդկանց և կանանց հասակների ֆիզիոլոգիական տարբերությունը ընկալվում է իբրև առնականություն և կանացիություն:«Սովորաբար տղամարդիկ ավելի բարձրահասակ են և կանանց նայում են վերևից« Իսկ եթե ձեր հասակը չի բավականացնում` կարելի է օգտագործել վերը նշված հնարամտությունը»,- ընդգծել է Բերքը:

Դիտվել է 1471 անգամ:
Print Friendly

Leave a Reply