Առայժմ` մեկ բրոնզ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 23, 2010 14:42

Հայաստանի ներկայացուցիչ, 66 կգ քաշային Հովհաննես Դավթյանը  բրոնզե մեդալ է նվաճել Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ընթացող ձյուդոյի «Գրանպրի» մրցաշարում: Գյումրեցի մարզիկը հաղթել է Ուզբեկստանի, Հոլանդիայի ներկայացուցիչներին  և զիջել է միայն ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին և զբաղեցրել 3-րդ տեղը: Մեր մարզիկը Լոնդոնում 2012-ին կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային 120 միավոր է վաստակել: 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, հաղթելով բրազիլացի Վիլյամ Ալեքս դա Սիլվային,  լեհ Պավել Զագրոդնիկին, անհաջողության է մատնվել բրոնզե մեդալի համար պայքարում: Հրազդանցի մարզիկը  բավարարվել է 5-րդ տեղով:

Դիտվել է 1369 անգամ:
Print Friendly

Leave a Reply