Կալանավորին այցելության եկածը թմրանյութը պահել էր սեռական օրգանում

Օրվա լուր | | July 23, 2009 19:15

ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Արզումանյանին տեսակցության եկած 20-ամյա Մերի Կարապետյանին խուզարկելիս հատնաբերվել է թմրանյութանման զանգված` թաքցված սեռական օրգանում:

Հայտնաբերված 2 փաթեթների ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2 սև գույն և յուրահատուկ հոտ ունեցող միատար 5,8 և 6,2 գրամ թմրանյութանման զանգվածներ, մեկ և կես հատ սպիտակ գույն ունեցող դեղահաբեր` «B8» գրառմամբ և 15 մլ տարողությամբ «Vision» գրառմամբ կապրոնե սրվակ` կիսով չափ լցված բաց շագանակագույն, սուր հոտ ունեցող հեղուկով:

Ըստ Կարապետյանի տված բացատրության` ինքը դատապարտյալ Արզումանյանի հետ ծանոթացել է հեռախոսի միջոցով, որից հետո պարբերաբար տեսակցել է նրան: Կարապետյանն ասել է, որ դատապարտյալը  զանգահարել է իրեն և հանձնարարել  հանդիպել նրա վաղեմի ծանոթներից մեկին, որն էլ հանձնել է թմրանյութանման զանգվածներն ու պահանջել դրանք սեռական օրգանում թաքցնելու միջոցով տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:

Փաստի կապակցությամբ կազմվել են նյութեր, նշանակվել  դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1755 անգամ:
Print Friendly

Leave a Reply