Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո-2010» տասներորդ միջազգային ցուցահանդեսի բացմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 23, 2010 14:29

Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ձեռնարկություններ, փոքր և միջին բիզնեսը ներկայացնող տնտեսվարող ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող` սննդի արտադրությամբ զբաղվող 20-ից ավելի արտերկրյա ձեռնարկություններ: Երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց հետագա ծրագրերի և խնդիրների շուրջ:

Դիտվել է 1570 անգամ:
Print Friendly

Leave a Reply