Քաղցկեղի բուժման համար Հայաստանում կարտադրվեն միջուկային իզոտոպներ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | November 23, 2010 14:24Այսօր ՀՀ կառավարությունում՝ բելգիական «ԱյԲի ԷՅ մոլեկուլյար» ընկերության միջև կնքվել է «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման պայմանագիր: Միաժամանակ «ՔեյԲիՍի» բանկի հետ կնքվել է մոտ 508 եվրո արտոնյալ վարկ ստանալու պայմանագիր:
Ցիկլոտրոնի ձեռքբերմամբ մեկնարկում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքների առաջին փուլը: Այս ձեռնարկը Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարության և Ազգային մրցունակության հիմնդրամի համատեղ ծրագիր է:
Ցիկլոտոնը տարածաշրջանում եզակի է լինելու: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասաց, որ նման սարքավորում կա Թեհրանում, Մոսկվայում, Ստամբուլում:
«Սարքավորումը տալիս է անհատականցված բուժման հնարավորություն,- ասաց ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լայթները,- այն այնպիսի ճշգրիտ ախտորոշում է անում, որ ամեն հիվանդի համար կոնկրետ բուժման եղանակ է ընտրվում: Դրանով է այն հայտնի դարձել աշխարհում ու արագ տարածում գտել զարգացող երկրներում»:
Սարքի միջոցով արտադրվելու է ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպներ:
Բանախոսների ներկայացմամբ՝ հիվանդի համար ծառայությունն արժենալու է մոտ 1200-1300 դոլար: Բեկոր Փափազյանն ասում է, որ տարեկան 600 մարդ Հայաստանից արտերկիր մեկնում է բուժվելու համար, որի վրա ծախսվում են անհամեմատ ավելի շատ գումարներ:
Էկոնոմիկայի նախարարի ներկայցամամբ՝ իզոտոպների արտադրությունը կսկսվի մոտ երկու տարի անց, որից հետո այն հնարավոր կլինի նաև արտահանել, իսկ կենտրոնի ստեղծումը պահանաջում է 3.5-5 տարի, որը կիրականացվի երկու փուլով::
«Բայց եթե մասնավոր ներդրումներ լինեն, այդ աշխատանքները կարագացվեն», -ասաց նախարարը:
Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում 10 հազար քմ տարածք հատկացվելու է կենտրոնի ստեղծման համար, կհայտարարվի մրցույթ ներդրումային ծրագրերի համար:







Facebook
Tweet This
Email This Post
