Առաջին մեդալը Կիպրոսում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 23, 2010 14:22
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած մինչև 23 տարեկան ծանրամարտիկների Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում 53 կգ քաշային կարգում Էլեն Գրիգորյանը դարձել է փոխչեմպիոնուհի: Մեր երկրի ներկայացուցիչը երկամարտում ցույց տալով 174 կգ, զիջել է միայն գերմանուհի Ջուլիա Ռոդեին (188 կգ): 3-րդ տեղում Է ռուսատանցի Ելենա Սուխարը` 161 կգ: Այսպիսով, այս ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալն են նվաճել : 58 կգ քաշայինների պայքարում Հայաստանը կներկայացնի Ալլա Սամվելյանը:






Facebook
Tweet This
Email This Post
