Չեխիան մտադիր է անցնել նախագահական ուղիղ ընտրությունների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2010 13:59

Չեխիայի ռադիոյի տեղեկատվությամբ` Չեխիան մտադիր է նախագահական  ուղիղ  ընտրություններ անցկացնել 2 013 թվականից հետո: Մինչ այդ` թե Չեխիայում, թե Չեխոսլովակիայում նախագահները ընտրել է երկրի խորհրդարանը: Ընտրական նոր օրենսգրքի համաձայն, որը պատրաստել է երկրի ներքին գործերի նախարար Ռադեկ Յոնը, կանցկացվեն նախագահական ուղիղ ընտրություններ: Չեխիայի ներքին գործերի նախարարի կարծիքով` Ընտրական նոր օրենսգիրքը գործողության մեջ կմտնի 2012 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ 2013 թվականի գարնանը ավարտվում է գործող նախագահ Վացլավ Կլաուսի լիազորությունների ժամկետը:

Առաջարկվում է նաև անցնել էլեկտրոնային ընտրությունների, որը Չեխիան կարող է փորձել երկու տարի անց` Սենատի` խորհրդարանի վերին պալատի ընտրությունների ժամանակ:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply