Հարավային Կորեայի Հանրապետությունը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել բունկերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2010 13:45

Reuters-ի տեղեկատվությամբ` Հարավային Կորեան  Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներին պահանջ է ներկայացրել հակամարտության սրության դադարեցման վերաբերյալ: Տեղեկացվում է, որ հարավկորեացի 14 զինվոր վիրավորվել  է, 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Հարավային Կորեայի զինուժը  բերվել է մարտական բարձր պատրաստվածության: Միջադեպի վայր են թռել Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները: Կորեայի Հանրապետության կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է անցկացնում հատուկ բունկերում: Յոնպհենդո կղզում ապրում է 1,3 հազար մարդ: Նույնօրինակ բախումներ տեղի են ունեցել նախկինում ևս, քանի որ Փհենյանը չի ճանաչում Դեղին ծովում հյուսիսային սահմանազատման գիծը, որը անցկացվել է միակողմ կարգով `1950-1953 թթ. Պատերազմից հետո:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply