Պոլիէթիլենային տոպրակ՝ զենք-զինամթերքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2010 13:23

Երեկ` ժամը 11.05-ին, մի անհայտ քաղաքացի զանգահարելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հայտնել է, որ Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի հետնամասում գտնվող կաթսայատան մոտ թողել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, գնդացրի փամփշտաժապավեն, պահունակ, 7,62 մմ տրամաչափի 100  փամփուշտ և ամոնիտի 7 պայթագլանակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply