Կեղծ ահազանգել են Երևանի թիվ 38 միջնակարգ դպրոցում տեղադրված ռումբի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2010 12:32

Նոյեմբերի 22-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 24 հասցեում գտնվող 38 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել Երևանի հատուկ փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ եւ   հերթապահ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԱԾ ՕՀ, ՀՀ ՊՆ ԳՇ ՕՀ և Երևանի <<1-03>> ծառայությունը:

Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտաբերվել:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply