Ջրաշխարհի մոտ միանգամից 5 մեքենաներ են բախվել միմյանց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 23, 2010 12:28

Այսօր` նոյեմբերի 23-ի առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում (Ջրաշխարհի դիմաց)  միմյանց են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի 17 ՕՕ 300, «Նիսսան Տիդա» մակնիշի 38 ՏՕ 333, «Տոյոտա Կորոլա» մակնիշի 887 ԼՕ 43 «ՎԱԶ 2108» մակնիշի 12 ՕՕ 343 եւ «Օպել-Աստրա» մակնիշի 19 ՏԼ 965 համարանիշների ավտոմեքենաները (վթարի ենթարկված մեքենաների թիվը 5-ն է):

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում բոլոր մեքենաները վնասվել են, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Այս պահին նշված վայրում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Վերջիններս տեղազննման եւ չափագրման աշխատանքներ են սկսել:

Վթարի արդյունքում նշված հատվածում խցանում է առաջացել, սակայն այնուամենայնիվ, ոստիկաններին հաջողվում է հետաքրքրաշարժ քաղաքացիներին հեռացնել դեպքի վայրից եւ ազատել ճանապարհը:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply