Լուկաշենկոն հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 23, 2010 12:19
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվեց հանդիպել ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով նախօրեին Մինսկ էր ժամանել`մասնակցելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ նիստին: Երեկ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը հաղորդագրություն է տարածել, թե« Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՌԴ արտգործնախարարի հանդիպումը ծրագրված չէ»:». Լավրովի պաշտոնական այցի հիմնական նպատակը Բելառուսի իր գործընկերոջ հետ հանդիպումն էր:Բելառուսի արտգործնախարարի հայտարարությամբ`նախարարները «կքննարկեն Եվրամիության հետ փոխհարաբերությունների հիմնախնդիրը և ԵԱՀԿ հերթական գագաթնաժողովի նախապատրաստության ընթացքը»: Նրանք կարծիքներ կփոխանակեն նաև ռուս- բելառուսական համագործակցության կարևոր հարցերի շուրջ: Մինչ Մինսկ ժամանելը` ի տարբերություն Արևմուտքի իր գործընկերների` Լուկաշենկոն Բելառուսի ընդդիմության առաջնորդների հետ չի հանդիպի: Փորձագետները Լավրովի այցը համարում են «Մոսկվայի վերջին նախազգուշացումը», ով համարձակ շփումներ ունի Եվրամիության հետ:






Facebook
Tweet This
Email This Post
