Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին առաջարկում է Ռուսաստանին սկսել երկխոսություն` առանց նախապայմանների
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 23, 2010 11:51
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին առաջարկում է Ռուսաստանին սկսել երկխոսություն` առանց նախապայմանների և ցանկացած մակարդակում, որպեսզի հանգուցալուծվեն երկկողմ հարաբերություններում առկա հիմնախնդիրները:Այդ մասին հայտարարել է ֆրանսիական Le Figaro թերթը: «Հարկ է սկսել խոսելը մեկը մյուսի հետ: Ժնևում մեր երկխոսությունը վերաբերել է միայն տեղական միջադեպերին»,- լուսաբանել է Վրաստանի նախագահը: Նա ընդգծել է, որ որոշ հարցերում Մոսկվան չի կարող անտեսել Թբիլիսիի դիրքորոշումը: Որպես օրինակ` նա բերել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու Ռուսաստանի իրադրությունը. Վրաստանը լինելով այդ կազմակերպության անդամ`կարող է շրջափակել այդ գործընթացը: Սահակաշվիլու կարծիքով` իրադրությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում դարձել է անտանելի: «Այսօրինակ իրավիճակը դարձել է ապօրինի` միջազգային իրավունքի տեսակետից: Ես չեմ կարծում, որ այդ ամենը բխում է Ռուսաստանի շահերից: Մոսկվայի համար դա այնքան էլ պարզ քայլ չէ, սակայն հարկ է սկսել երկխոսությունը»,- ասել է Վրաստանի նախագահը:






Facebook
Tweet This
Email This Post
