Նոյեմբերի 27-ին կկայանա«Հաշտության հեռանկարները. տեսություն և պրակտիկա» աշխատաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2010 10:35

Գերմանիայի Բոնն քաղաքում տեղակայված Դվվ Ինթերնեյշնլ կազմակերպությունը,` 2009թ. օգոստոս ասմից ի վեր,  իր երևանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացնում է մի նախագիծ, որի  նպատակն է նպաստել հայ-թուրքական հաշտեցմանը: Նախագիծը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից:

Այս ծրագիրը մեծահասակների կրթության, միջմշակութային փոխանակման և բանավոր պատմության հետազոտության միջոցով նպատակ ունի շուրջ մի դար տևող հակամարտությունից և երկխոսության բացակայությունից հետո կամուրջներ գցել Թուրքիայի և Հայաստանի հասարակությունների միջև:

2009թ. երկու երկրների ուսանողների համար Հայաստանում երիտասարդական ճամբար կազմակերպվեց` վերապատրաստելով երիտասարդներին բանավոր պատմություններ մեթոդը յուրացնելու ուղղությամբ: 2010թ. երկրորդ միացյալ ճամբարը Թուրքիայում հնարավորություն տվեց երիտասադներին` սեփական խմբերով զարգացնելու և իրականացնելու ուսանողական փոքրածավալ նախագծեր: Բանավոր պատմության ուսումնասիրությունը, որն իրականացվել էր այս աշխատանքների շրջանակներում, հանդիսացավ «Խոսելով միմյանց հետ. անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում և Թուրքիայումե հրապարակման  և երկու հասարակությունների միասնական անցյալի վերաբերյալ ճամփորդող ցուցահանդեսի հիմքը:

Այս ծրագրի շրջանակներում 2010թ. նոյեմբերի 27-ին Երևանում տեղի կունենա «Հաշտության հեռանկարները. տեսություն և պրակտիկաե միջազգային աշխատաժողովը: Աշխատաժողովը իրենց տեսակետները կիսելու և միմյանց փորձից դասեր քաղելու նպատակով մի հարկի տակ է հավաքում Թուրքիայից, Եվրոպայից, ԱՄՆ-ից և Հայաստանից տեսաբանների և պրակտիկ գիտաշխատողների:

Ծրագրի հիմնական գործընկերներն են` Թուրքիայից Anadolu Kültür ՀԿ-ն, որը աշխատում է մշակույթի և արվեստների ոլորտում, և «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնն ու Դերասանների Միությունը Հայաստանից: Բանավոր պատմություններ հետազոտությունը ղեկավարել են պ.գ.թ. Հրանուշ Խառատյան-Առաքելյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետա­կան լեզվաբանական համալսարանից և դոկտոր Լեյլա Նեյզին Ստամբուլի Սաբանչի համալսարանից:

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply