ԼՂՀ-ն բարելավում է պաշտպանության բանակի դիրքերը, թեև համոզված է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական գործողությունների դիմել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 23, 2009 18:24
«Եթե Ադրբեջանի զինված ուժերը գեթ մեկ անգամ համոզված լինեին, որ ի վիճակի են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա անմիջապես սկսած կլինեին ռազմական գործողությունները»,-այսօր Ստեփանակերտում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում չկան խաղաղապահ ուժեր. Հակոբյանը նշել է, որ, ի տարբերություն նմանատիպ հակամարտություններ ունեցող մյուս երկրների, ԼՂՀ անվտանգությունն ու խաղաղությունը պահպանում է ԼՂՀ պաշտպանության բանակը, որն իր ստեղծման պահից ձգտում է լինել առաջնագծում` վերահսկողի դերում` թույլ չտալով հակառակորդին որևէ ոտնձգություն կատարել:
«Իրավիճակը տարածաշրջանում ստիպում է մեզ ունենալ հզոր և մարտունակ բանակ, որն էլ ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը»,-ասել է Մ.Հակոբյանը` հավելելով, որ հիմա իրավիճակը շփման գծում բարդ է, և էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ առաջնագծում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի բարելավման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:






Facebook
Tweet This
Email This Post
