Իսրայելն իր շուրջ նոր պատ է կառուցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2010 17:34

Իսրայելն իր շուրջ նոր պատ է կառուցում` այս անգամ Եգիպտոսի հետ ունեցած սահմանում: Թել Ավիվը այդ որոշումը բացատրում է Իսրայել Սինայի թերակղզուց ապօրինի ներգաղթողների հոսքով: Ի դեպ, շինարարության սկիզբը մեկնաբանում է պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը` ընդգծելով, որ խոսքը ազգային նշանակություն ունեցող նախագծի մասին է, որը պետք է ավարտել նվազագույն ժամանակահատվածում: ԶԼՄ-ների տեղեկացմամբ` շինարարությունը կտևի 2 տարի: Այս նախագիծը հաստատվել է ընթացիկ տարվա մարտին: Իսրայելի արդարադատության տվյալներով` 2010 թվականին Իսրայել ապօրինի ներգաղթողների թիվը 300 տոկոսով աճել է`2009 թվականի համեմատությամբ: Միաժամանակ         Կահիրեն ստորգետնյա  պողպատե անջրպետ է կառուցում Գազայի հատվածի սահմանում, որպեսզի ավերի ստորգետնյա թունելները, որոնցով պաղեստինցիները պարեն և անհրաժեշտ ապրանքներ են տեղափոխում շրջափակված անկլավ: Գազայում հումանիտար և տնտեսական վիճակը վատթարացել է` Իսրայելի շրջափակման պատճառով:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply